Եվրոպայի խորհուրդն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման ուղղությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրի միջև վստահություն հաստատելուն»,- ասել է Բուրիչը:
Վերջինս նկատել է, որ Եվրոպայի խորհրդի անխոչընդոտ հասանելիությունը տարածաշրջանում կարևոր է գործընթացի վերահսկողություն իրականացնելու համար:
«Կողմերի միջև հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը վստահության կառուցումն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան», – ընդգծել է գործիչը: