Հավանաբար որոշ արտաքին ուժեր Ադրբեջանում ոմանց ստիպել են մեծախոսել և չափերն անցնել․ Իրանական լրատվամիջոց

Իրանագետ Գարիկ Միսակյանն իր տելեգրամ ալիքում գրում է

«Հոսեին Շարիաթմադարիի կողմից ղեկավարվող և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակին մոտ կանգնած «Քեյհան» օրաթերթը իր այսօրվա հիմնական հոդվածում հանդես է եկել բավականին կոշտ հակաադրբեջանական հայտարարություններով։

Մասնավորապես, Ադրբեջանական Հանրապետության նախագահի երեկվա հայտարարություններից հետո օրաթերթը նշել է. «Անհնար է այդ պետությանը (ի նկատի ունի Ադրբեջանական Հանրապետությանը) որևէ պարագայում համեմատել Իրանի հետ, դա նույնն է ինչ մրջյունին համեմատել փղի հետ։ Հավանաբար որոշ արտաքին ուժեր Ադրբեջանում ոմանց ստիպել են մեծախոսել և չափերն անցնել»»։