Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 2185-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 2185-ով, մահացել է 40 մարդ։

StopCov կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 609 340 դեպք։

Մեկ օրում 31 216 թեստ է անցկացվել, այդ թվում՝ 19 877 հակագենի եւ 11 339 ՊՇՌ թեստ։

Կարանտինի մեջ է գտնվում 45 մարդ, ստացիոնարում՝ 4360, քովիդ-հյուրանոցներում՝ 744 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է անցած տարի փետրվարի 26-ին։