Պարզվում է, որ ՊՇՌ թեստի իրական գինը տատանվում է 2000-3000 դրամի միջակայքում

Պատվաստման անհրաժեշտությունը հանգեցնում է ոչ միայն վարակի կանխարգելմանը, այլև առիթ դարձավ բացահայտելու, թե որքան է ՊՇՌ թեստի իրական արժեքը: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ ավել գումար են ստիպված վճարել ՊՇՌ թեստի համար:

Պարզվում է, որ դրա իրական գինը տատանվում է 2000-3000 դրամի միջակայքում:

Իսկ ՀՀ-ում այդ հետազոտության գինը 15.000 դրամ է:

Գրեթե նույն պատկերն է նաև հակամարմինների որոշման հետազոտության գների մասով:

Այս մասին, իհարկե, քաջատեղյակ է առողջապահության նախարարությունը: Շատ լավ գիտեն, որ կիրառվող թեստերի և դրանց համար սահմանված գները էական անհամապատասպանություններ ունեն:

Ինչպես համավարակի կանխարգելման տապալման և պատվաստման խիստ անհրաժեշտ գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման դեպքում, այս դեպքում ևս  արձագանք չկա, բեռը թեթևացնելուն միտված քայլեր չկան, ոլորտի գնային քաղաքականությունը կարգավորող մարմինների հետ քննարկումներ և լուծումների փնտրտուք չկա:

Չէ՞ որ իրենք այլընտրանքը ՀՀ քաղաքացիներին արդեն առաջարկել են` կամ հարմարվում ես գներին ու պայմաններին կամ ազատ ես դառնալու գործազուրկ:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից