Տարածաշրջանը դարձել է ամեն վայրկյան պայթելու պատրաստ վառոդի տակառ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Հյուրի հետ վերլուծել ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Իրանի և Ադրբեջանի նախազգուշական «փոխհրաձգությունը», ինչով է պայմանավորված այս ամենը և ինչ կարող ենք ակնկալել։

Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ այսօր իրավիճակը նախապատերազմական է, և համապատասխան գործողություններ են ձեռնարկում բոլորը, բացի Հայաստանից։

«Մի՞թե չեք հասկանում՝ ինչ է կատարվում, հսկաները դուրս են եկել պատերազմի․․․ ինչո՞ւ եք թուրքի լծի տակ գնում, գնացեք Իրանի լծի տակ»։

Վերլուծաբանը հիշատակեց և զուգեհեռներ տարավ Բեյրութի իրադարձությունների հետ և կոչ արեց հայությանը՝ ուզո՞ւմ ենք կրկնել պատմությունը և թույլ տալ սպանդի իրականացում․ «Այդ ամենը հիշելով, հասկանում ես, որ այսօրվա իրականությունը պատահականություն չէ, սկսվել է նորից Մերձավոր Արևելքից և եկել հասել Անդրկովկաս, ինչո՞ւ, որովհետև անփույթ էշեր են»։

Մանրամսները՝ տեսանյութում