Գազի գինը Եվրոպայում պատմական ռեկորդ է գրանցել․ 1000 խմ-ը՝ 1000 դոլար

Եվրոպայում գազի գինը պաշտոնապես պատմական ռեկորդ է սահմանել։ Ասիայում գազի գնի հետևից թռավ նաև Եվրոպայինը։ Այս մասին գրում է Interfax.ru-ն։

Նշվում է, որ նոյեմբերյան ֆյուչերսները ասիական СПГ ինդեքսով միանգամից ավելացել է 60 դոլարով՝ հասնելով 1042 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Գազի մատակարարումների ընդհանուր անբավարարության համատեքստում (գազատարներով և հեղուկացված վիճակում) Եվրոպան ստիպված է մրցել СПГ-ի համար Ասիայի պրեմիում շուկայի հետ:

Եվրոպայում գազի գնանշումների գինը վերջին շրջանում անքակտելիորեն ազդում է «Գազպրոմի» բաժնետոմսերի գների վրա:

Այսօր առավոտյան ICE Futures բորսայում TTF գազի ինդեքսի ամենամոտ (հոկտեմբեր) ֆյուչերսների գինը հասել է 85.245 եվրոյի մեկ ՄՎտժ-ի համար կամ 1.030 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, ըստ բորսայի տվյալների:

TTF-ով մեկ օր առաջ կնքված պայմանագրի գնի պատմական ռեկորդը գրանցվել է 2018 թվականի մարտի 1-ին՝ 76 եվրո մեկ ՄՎտժ-ի համար կամ 969 դոլար հազար խորանարդ մետրի համար: