ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են ԼՂ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը․ Լավրով

Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղևորությունների վերսկսումը։