«Յութուբն» արգելել է ԱՄՆ-ի և Գերմանիայի ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հրապարակումները

Տեսահոսթինգի «Յութուբ» ծառայությունն արգելել է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հրապարակումները․ կանոնը վերաբերում է Գերմանիայի Բունդեսթագի վերջին ընտրություններին:  Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս կատեգորիան (հրապարակումը, որը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները) ներառում է նյութեր, որոնք պարունակում են կեղծ պնդումներ, թե անցած համընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդել են լայնածավալ կեղծիքները, վերջնական արդյունքները պաշտոնապես հաստատվելուց հետո համակարգերի շահագործման մեջ սխալները կամ տեխնիկական խափանումները», – նշվում է «Ընտրությունների մասին կեղծ տեղեկատվության վերաբերյալ կանոնի մեջ»:

Այս կանոնը ներկայումս կիրառվում է ԱՄՆ բոլոր անցած նախագահական և Գերմանիայի 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համար:

Կանոններին չհամապատասխանող բովանդակությունը կհեռացվի: Եթե ​​կանոնները խախտվեն երեք անգամ, օգտվողի ալիքը կարգելափակվի: