Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կշարունակվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից մեկ տարի անց նախարարների մակարդակով ուղիղ երկխոսության վերսկսումը և հուսով է, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան առավել լայն երկխոսության մի մասը մնացած հարցերի կարգավորման և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար», – նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և  Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: