Էրդողանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ալիևին

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գրում է minval.az-ը:

Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն քաղաքական ու բարոյական աջակցությունը, որը Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Բաքվին 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով: