«Արևիք» ազգային պարկի տարածքի ծխացող օջախներում աշխատանքները կրկին դադարեցվել են

Սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները շարունակվում են․ կան ծխացող օջախներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 8 աշխատակից։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։