Սեպտեմբերի 27. այսօր, մեկ տարի առաջ և ընդհանրապես՝ պատմության մեջ այս օրը

2021 թվականի սեպտեմբերի 27 … Եվ` մեկ տարի առաջ պատերազմ է սկսվել, որը մեզ տարավ ոչ միայն դավաճանության, այլև ազգային խայտառակության

Այս տողերի հեղինակը որոշել է ստուգել. թե ինչով է ընդհանրապես, սեպտեմբերի 27-ը նշանակալի, օրինակ, համաշխարհային պատմության էջերում: Շատ տարօրինակ և հետաքրքիր բաներ են ի հայտ եկել: Կիսվենք որոշակի տեղեկություններով մեր ընթերցողների հետ:

1066 թվականի սեպտեմբերի 27-ին նորման Ուիլյամ Նվաճողի բանակը նավ է բարձրացել Սոմմա գետի բերանում և, անցնելով Լա Մանշը, հաջորդ առավոտյան հայտնվել է բրիտանական ափին՝ Պևենսի քաղաքի մոտակայքում: Այսինքն՝ Բրիտանիայի նվաճումը, պարզ ասած… Կամ՝ ահա ևս մեկը. 1130 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամանակակից Իտալիայի հարավային հատվածը և Սիցիլիան միավորվել է մեկ Սիցիլիական թագավորության մեջ: Պատմության մեջ այն հաճախ կոչվում էր Երկու Սիցիլիաների թագավորություն, որի պետականության մայրամատուին, Նապոլեոնի մարշալ՝ հայ ազգությամբ Մուրատի եղբայրը մի քիչ իշխեց…

Ահա և չարագուշակ իրադարձությունները. 1) 1480 թվականի սեպտեմբերի 27-ին Իսպանիայի տիրակալներ Իզաբելլա Կաստիլիացին, ով հովանավորում էր Քրիստափոր Կոլումբոսին, և Ֆերդինանտ Արագոնացին Սիքստոս IV Հռոմի պապի թույլտվությամբ ստեղծել են իսպանական ինկվիզիցիան; 2) Պողոս III Հռոմի պապը հաստատեց Ճիզվիտների ուխտը՝ Հիսուսի ընկերության կանոնադրությունը, որը ստեղծվել էր վեց տարի առաջ Իգնատիոս Լոյոլայի կողմից: Ինկվիզիտորները և ճիզվիտները իրենց հետևից թողեցին բազմաթիվ հանցագործություններ, արյան ծովեր… 3) 1529 թվականի սեպտեմբերի 27 – Օսմանյան կայսրությունը սուլթան Սուլեյմանի օրոք և թուրքերի խամաճիկները պաշարել են Ավստրիայի էրց-դքսության մայրաքաղաքը` Վիեննան: Փառք Աստծո, Վիեննայի պարիսպների տակ թուրքերն և թուրքերի խամաճիկները ի վերջո ջախջախվել են, դրանով ավարտվել են օսմանյան «արշավանքները», Եվրոպան այդ տարվանից հետո սկսեց աստիճանաբար ազատագրվել օսմանյան օկուպացիայից: Բայց սկզբունքորեն կարելի է համարել, որ Օսմանյան թուրքերի վախճանը սկսվում է Վիեննայի պարիսպների տակ կրած պարտությունից: Ոգեշնչելի է… Եվս մեկ չարագուշակ իրադարձություն. 4) 1672թ. սեպտեմբերի 27-ին Թագավորական աֆրիկյան ընկերությունը (Անգլիա) Աֆրիկայից ստրուկների առևտրի մենաշնորհ ստացավ…

Առավել հանգիստ և նույնիսկ հետաքրքիր իրադարձություններ. 1) 1770 թվականի սեպտեմբերի 27 – երկամսյա պաշարումից հետո ռուսական զորքերի կողմից գրավվել էր թուրքական Բենդեր ամրոցը՝ այժմ քաղաք Մերձդնեստրում: 2) 1777 թվականի սեպտեմբերի 27 – Լանկաստեր քաղաքը մեկ օրով դառնում է ԱՄՆ-ի մայրաքաղաքը (Փենսիլվանիայի հարավային մասում, որը գտնվում է Ֆիլադելֆիայից 55 կմ և Վաշինգտոնից 140 կմ հեռավորության վրա). 3) 1811 թվականի սեպտեմբերի 27-ին օծվել է Սանկտ Պետերբուրգի Կազանի Ուղղափառ տաճարը. 4) 1821 թվականի սեպտեմբերի 27․ Մեքսիկան անկախություն է ձեռք բերել Իսպանիայից. 5) 1825 թվականի սեպտեմբերի 27․ Անգլիայում սկսվել է առաջին հանրային երկաթգծի շահագործումը: Ջորջ Ստեֆենսոնի նախագծած շոգեքարշը 450 ուղևորներով գնացք է տեղափոխել Դարլինգթոնից Սթոքթոն 24 կմ/ժ արագությամբ. 6) 1829 թվականի սեպտեմբերի 27․ Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսոր Յոհան Ֆրիդրիխ Պարրոտը առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռը: Պատկերացնո՞ւմ եք: 7) 1830 թվականի սեպտեմբերի 27․ ֆլամանդացիների և վալոնցիների ճնշման ներքո քառօրյա մարտերից հետո հոլանդական բանակը սկսել է նահանջել Բրյուսելից, և արդյունքում «ծնվել է» Բելգիան. 8) 1905 թվականի սեպտեմբերի 27․ Ալբերտ Էյնշտեյնը հրատարակել է «Արդյո՞ք մարմնի իներցիան կախված է դրա մեջ պարունակվող էներգիայից» աշխատությունը, որտեղ առաջարկվում էր հանրահայտ E = mc² իր հավասարումը:

Եվ կրկին՝ չարագուշակ գործեր. 1) 1854 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ուղևորատար օվկիանոսյան շոգենավի առաջին խորտակումը, թանձր մառախուղի մեջ գտնվող ամերիկյան «Արկտիկ» թիավարող շոգենավը բախվեց ֆրանսիական փոքրիկ «Վեստա»՝ ձկան բեռով գոլորշու բրիգին: Արդյունքում զոհվեց ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ բոլոր կանայք և երեխաները… 2) 1940 թ. սեպտեմբերի 27․ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան Բեռլինում ստորագրեցին Եռյակի պայմանագիրը, Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթացքի մեջ էր… 3) 1941 թ. սեպտեմբերի 27․ խաղաղ բնակիչների զանգվածային մահապատժի սկիզբ Բաբի Յարում, Կիևի մերձակայքում, ըստ տարբեր գնահատականների, Բաբի Յարում 1941-1943 թվականներին 70,000 -120-150 հազար մարդ գնդակահարվեց … 4) Սեպտեմբերի 27, 1942 թ., նացիստները ոչնչացրին Բրեստի մարզի Իվանովո քաղաքի գետտոն, ընդհանուր առմամբ, սպանվեց մոտ 3500 մարդ, ճնշող մեծամասնությունը՝ կանայք և երեխաները… 5) 1993 թ. սեպտեմբերի 27-ին՝ Սուխումի համար մարտերի սկիզբ, Աբխազա -վրացական պատերազմի սրացում… 6) 1996 թ. սեպտեմբերի 27 – թալիբների զորքերի կողմից Քաբուլի գրավման ժամանակ Աֆղանստանի նախկին նախագահ Մոհամմադ Նաջիբուլլահին կախաղան հանեցին… Իսկ ահա՝ հետաքրքիր զավեշտալի իրադարձություն – 1990 թ. սեպտեմբերի 27-ին, ԽՍՀՄ-ը «մահից առաջ» միացավ Ինտերպոլին:

Կան նաև այսպիսի իրադարձություններ. 1) 1941 թ. սեպտեմբերի 27 -ին Սիրիան (! ..) հռչակվեց անկախ պետություն. 2) 1961 թ. սեպտեմբերի 27 -ին աֆրիկյան Սիեռա Լեոնե երկիրը դարձավ ՄԱԿ-ի հարյուրերորդ անդամ երկիր. 3) 1998 թ. սեպտեմբերի 27․ Google որոնողական համակարգի ծննդյան օր… 4) 2002 թ. սեպտեմբերի 27 -ին սահմանվեց մաթեմատիկական հետազոտությունների մրցանակ` Աբելի մրցանակ: Իհարկե, ոչ բոլոր իրադարձություններն ու փաստերն են մեր ցուցակում: Բայց, ամենայն հավանականությամբ, կարելի է պարզել-հաշվարկել, թե ինչու մեր խայտառակությունը նույնպես սկսվեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ին:

Սերգեյ Շաքարյանց