Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան

Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին: Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա:

Երեկ՝ ջահերթով, իսկ այսօր՝ պատարագով ու հուշահամալիր այցով մեր խոնարհումը բերեցինք ադրբեջանա-թուրքական ֆաշիստական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին»,- գրել է Բեգլարյանը: