Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:  ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ: