Ալիևը հերթական անգամ բացահայտորեն սպառնացել է Հայաստանին

Թշնամի երկրի նախագահ Ալիևը հերթական անգամ բացահայտ ագրեսիա և սպառնալիք դրսևորելով` նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Ալիևն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատվությամբ», – ասել է Ալիևը: