Պոպուլիզմին ավելի մեծ պոպուլիզմով հաղթելու ուղին դատապարտված է ձախողման

90-ականներին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կապիտուլացվեց։

Կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը ճիշտ գնահատեց իրավիճակը և ռազմահայրենասիրություն քարոզելով սեփական ժողովրդի մեջ ու արևմուտքի օգնությամբ իր դրածոյին իշխանության բերելով Հայաստանում՝ «հաղթանակ» տարավ։

Հիմա նույնպիսի իրավիճակ է Հայաստանում… ազգը վրեժի ծարավով է լցված և պետք է գեներացված այդ ծարավը դնել «ճիշտ խողովակների» մեջ՝ հետագայում հաղթանակի հասնելու համար։

Ամպագորգոռ կոչերով քաղաքական դիվիդենտներ շահելու փոխարեն, անհրաժեշտ է ադեկվատ գնահատել իրավիճակն ու նորովի սկսել պետականաշինության գործընթացը՝ ազերներին կրկին հաղթելու ապագայի տեսլականով

Այսպիսով մենք իրապես հարգանքի տուրք մատուցած կլինենք մեր զոհված հերոսների հիշատակին։

Պոպուլիզմին ավելի մեծ պոպուլիզմով հաղթելու ուղին դատապարտված է ձախողման։

Հ.Գ. Հավերժ փա՛ռք ձեզ, ՏՂԵ՛ՐՔ…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից