Տիգրան Արզաքանցյանը դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից
Գործարար Տիգրան Արզաքանցյանը լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից։
«Ընտրությունների ժամանակ մենք համագորակցեցինք Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ ու ես բողոք չունեմ։ Իմ թիմակիցների հետ մենք որոշեցինք, որ մենք քաղաքական առանձին ճանապարհ պետք է գնանք, որի մասին շուտով՝ հոկտեմբերի սկզբից արդեն դուք տեղյակ կլինեք։
Մենք քաղաքականության հետ կապված տարբեր հայացքներ ունեինք՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ես զգացի, որ թիմային աշխատանքը Դեմոկրատական կուսակցության և մեր թիմի հետ չի ստացվում, որովհետև, իսկապես, տարբեր հայացքներ ունենք։
Ես գտնում եմ, որ մենք կկարողանանք ավելի արդյունավետ աշխատանք կատարել տարբեր թիմերով, որի մասին շուտով տեղյակ կլինեք։ Ես ինչ կարողացա, արեցի այս կարճ ժամանակահատվածում։ Թեկուզ 6-րդ օրը ինձ հանեցին քարոզարշավի ժամանակ, ես կանգնեցի Դեմոկրատական կուսակցության կողքին և մեծ աշխատանք կատարեցինք այդ ժամանակահատվածում»,- նշել է նա։