Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա քայլերթին

Այսօր 18:30 Երևանի Գարեգին  Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու  արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպե մասնակցելու է երթին։

Հիշեցնենք, որ վաղը լրանում է պատերազմի սկսվելու մեկ տարին, «Հայաստան» դաշինքը մեկամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիր է մշակել: