Գերմանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասեր: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ:

Երկրում օգտագործվում է խառը ընտրական համակարգ, որը միավորում է մեծամասնական և համամասնական սկզբունքները։ Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրատարածքներում ուղղակի քվեարկության միջոցով, մյուսը՝ կուսակցական ցուցակներով։ Յուրաքանչյուր ընտրող ունի երկու ձայն։ Առաջին ձայնը տրվում է թեկնածուին (ուղղակի մանդատին), երկրորդը ՝ կուսակցական ցուցակին։ Բունդեսթագում կուսակցությունների մանդատների թիվը պետք է արտացոլի կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքները։

Ներկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցություններ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ։