Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 925, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 925 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 258 545-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5251 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1202 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 627 է, ընդհանուր առողջացածներինը՝ 239 740, փաստացի բուժվողներինը՝ 12 352: Մեկ օրում արվել է 5836 թեստ, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 688 640 թեստ: