Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: 

Երևանում սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև: