Այս խայտառակ գործով մտադիր եմ ավելի ուշ հրապարակել նաև այդ «ծանրակշիռ փաստերը»

Ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից հրավիրված էի Ազգային ժողով՝ մասնակցելու իրավական բնույթի խնդիրների մասին քննարկմանը։ Ելույթումս (հղումը՝ մեկնաբանությունում) հիմնականում անդրադարձել եմ երկու հարցի.

1) Ոստիկանության կողմից «օրինական պահանջ» ներկայացնելու լիազորության չարաշահումները

2) Քաղաքական բովանդակություն չունեցող գործերով քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումները։

Երկրորդ հարցի շրջանակում ներկայացնում եմ մի կոնկրետ օրինակ, երբ անձը շուրջ 9 ամիս է՝ ինչ անազատության մեջ է։ Մինչդեռ առկա են ավելի քան ծանրակշիռ փաստեր առ այն, որ վերագրված հանցանքը կատարողն այդ անձը չէ։ Այս խայտառակ գործով մտադիր եմ ավելի ուշ հրապարակել նաև այդ «ծանրակշիռ փաստերը», և հետևությունը կթողնեմ ընթերցողներին։

https://fb.watch/8eQHqZCQW0/

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից