Ռուսները հստակ հասկացնում են․ Անաշկինը կարող է կրկնել տարիներ առաջ կատարած փայլուն օպերացիան…

ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն այժմ Գենադի Անաշկինն է… իսկ ո՞վ է Անաշկինը և ինչո՞վ է հայտնի…

Հիշո՞ւմ եք, թե ով էր ռազմական գործողությունների հրամանատարը Հարավային Օսիայում, երբ Վրաստանի երբեմնի նախագահ Սահակաշվիլին հարձակվեց Ցխենվալի վրա և այնուհետև «փողկապ էր ծամում»…

Ռազմական փայլուն գործողություններից հետո Անաշկինն արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչմանը…

Այո՛, նույն Գենադի Անաշկինը, ով այժմ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում…

Ռուսական քաղաքական մշակույթից ոչ անտեղյակները կհասկանան, որ սա հստակ մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին…

Ռուսները հստակ հասկացնում են, որ Արևմուտքի շահերը սպասարկելու դեպքում, Անաշկինը կարող է կրկնել տարիներ առաջ կատարած փայլուն օպերացիան…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից