Եվրոպայում կայացել է «Խավիարային դիվանագիտություն․․․» ֆիլմի պրեմիերան

Կայացել է «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես գնել ժողովրդավարություն» ֆիլմի պրեմիերան, այն հեռարձակվել է սեպտեմբերի 22-ին շվեյցարական RTS հեռուստաալիքով, իսկ սեպտեմբերի 23 -ին, բելգիական RTBF ալիքով: Գրում է infoteka24.ru-ն:

Ֆիլմը կհեռարձակվի նաև եվրոպական այլ առաջատար ալիքներով և կտեղադրվի հանրաճանաչ NETFLIX ցանցում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը:

Ավելի վաղ Infoteka24 պորտալը հայտնել էր, որ «Խավիարային դիվանագիտություն» վավերագրական ֆիլմը պատմում է Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և այս երկրում քաղաքական հետապնդումների մասին: Ֆիլմը լրագրողների պատասխանն էր վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական գործիչների գաղտնալսման և վերահսկողության սկանդալին: