Թուրքերից հանդիպում մուրացողը չէր համարձակվի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումից

Զարմանում եմ, երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում։

Նա Արցախի, մասնավորապես, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից Հայաստանի ԱԺ-ում է վախենում խոսել, ինչպե՞ս կարող էր նա դա անել միջազգային լսարանի մոտ։

Թուրքերից հանդիպում մուրացողը չէր համարձակվի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումից։

Նա պարտության մարմնավորումն է և վերջ։

Իսկ Հայաստանի պարտությունների դարաշրջանը շարունակվելու է այնքան ժամանակ,որքան կապիտուլյացիայի խորհրդանիշն իշխանության է։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։