Շուշիում հայկական կողմին է փոխանցվել ևս 1 զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։