Մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը

71 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան:

Գասպարյանը 1974-1988 թթ․ աշխատել է Երևանի հրատարակչություններում որպես սրբագրիչ, հրատարակչական խմբագիր։ Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, որտեղ աշխատել է որպես խմբագիր։

Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ։

Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։

Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: