«1080 ԺԱՄ»․ պատերազմը մասնակցի աչքերով

Սեպտեմբերի 27-29-ը Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից քաջ հայորդիներին…

Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները:

Ֆոտոպատմության հեղինակը 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն է, որը հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»֊ը։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո:

Նախագծի աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», «ՀՌՀ Ուսանողական խորհուրդը» և

«Oprint»-ը:

Այն կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների Միության» հետ համատեղ:

✔️Մեկնարկը՝ Սեպտեմբերի 27, ժամը 19:00-ին

✔️Ավարտը՝ Սեպտեմբերի 29, ժամը 16:00-ին

✔️Հանդիպման վայրը՝ Նկարիչների Միություն՝ առաջին հարկի ցուցասրահ (ք․Երևան,Աբովյան 16)

Մուտքն ազատ է։