Առողջապահության նախարարի հրամանը պատգամավորները կվիճարկեն ՍԴ-ում

«ԱԺ պատգամավորների 1/5-րդի ստորագրություններն արդեն առկա են։ Շատ հայտնի և քննարկված, և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով, իրենք նախ խնդրելու են կասեցնել այդ հրամանի գործողությունը։

«Ուզում եմ մի բան շատ շիտակ ասել, պատվաստումները շատ կարևոր են, բայց դա պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշման արդյունք, այսինքն, մենք պետք է ամեն օր տեսնենք, որ կառավարությունը սոցիալական գովազդներով ու այլ կերպ բացատրում է, թե ինչի համար է պետք  պատվաստվել, բայց երբ դրա փոխարեն մարդուն ասում են, 14 օրը մեկ թեստավորվեք կամ պատվաստվեք, սա դառնում է հարկադրանք»,- նշեց պատգամավորը։