Ադրբեջանի ղեկավարին «քուն ու դադար» չեն տալիս Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները

Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։

Ի՞նչ խաղաղասիրություն, դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ, որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման, «պատերազմական» և «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։

Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։

Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը, թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։

Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել և ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։

Հ.Գ.  Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։

Բայց կարծես թե նմանատիպ  զգացումներ ունեն նաև որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»։

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից