Այս նոր «դրական ազդակներով» ․․․ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը։

❗Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավելի երկիր), հայտարարելով նաև, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է ևս մեկ տարով, մինչև 2023 թվականի ավարտը։

❗Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցը ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արևային և քամու։

❗Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։

❗Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։

❗Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման։

❗44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։

❗Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս չկա։

❗Մենք մեղադրվեցինք նաև մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական և այլ բարբարոսությունների մեջ։

❗Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից և մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երևանի կենտրոնում բացելու մեջ։

❗Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» և ականապատման քարտեզների մասին։

Այս նոր «դրական ազդակներով» բարի գիշեր ձեզ։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու և հեզաճկուն պորտապար։

Հ.Գ. Մոռացա գրել, որ Ալիևը քար նետեց նաև Իրանի կողմը, հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։

Նաև լսացրեց Ռուսաստանին և Իրանին, հայտարարելով «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում և ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»։