Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. փաստաբան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ․ սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին, տեղեկացրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է։ Պրոֆեսորին ախտորոշել են թոքաբորբ, առաջացել են շնչառական խնդիրներ, ունի նաև խրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):