Հարևան երկրի ԱԳ ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպմանը:

«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը: Միաժամանակ նա մի շարք ավանդական մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ սկսած իբր շրջակա միջավայրին հասցված վնասից, վերջացրած ականային սպառնալիքով: