Կորցնում ենք հայապահպանությամբ աչքի ընկնող ավանդական սփյուռքը․ Սինանյան

Իրականում նահանջ ենք գրանցում սփյուռքի բոլոր ճակատներում։ Մենք կորցնում ենք հայապահպանությամբ աչքի ընկնող ավանդական սփյուռքը։ Սա սկսվել է դեռ լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերից, երբ Բեյրութը, Լիբանանն ընդհանրապես սկսեց կորցնել իր հայ բնակչությանը, էլ չեմ խոսում Իրաքի, Սիրիայի պատերազմի հետևանքների մասին, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում սփյուռքի հիմնախնդիրների մասին քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ներկայացրեց կառավարության քայլերը՝ սփյուռքահայերի խնդիրների լուծման, նրանց ներգաղթն ապահովելու ուղղությամբ։