Լավրովը պատասխանել է նրանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանին տեսնել ՆԱՏՕ-ի կազմում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր ասամբլեային իր մասնակցությունն սկսեց՝ հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մի փորձարկեք եք ձեր հաջողությունը: Ռուսաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին», – ասել է դիվանագետը լրագրողներին արարողակարգային լուսանկարման ժամանակ:

Այնուհետև հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:

Լավրովի ելույթը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նախատեսված է սեպտեմբերի 25 -ին:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ավանդաբար լարված են եղել, սակայն 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո դրանք հատկապես վատացել են: Դաշինքը հայտարարել է Մոսկվայի հետ գործնական համագործակցության դադարեցման մասին, երկխոսությունը պահպանվում է միայն քաղաքական և դիվանագիտական ​​մակարդակով: Ռուսական ռազմական դոկտրինում ՆԱՏՕ-ի ընդլայնումը դիտարկվում է որպես արտաքին սպառնալիքներից մեկը: