Կարող եք Փաստահավաք խմբին ներկայացնել տեղեկություններ․ «Ազատ կամք» նախաձեռնություն

Հարգելի հայրենակիցներ,

«Ազատ կամք» նախաձեռնությունը ստեղծում է բժիշկներից կազմված Փաստահավաք խումբ` Քովիդի դեմ պատվաստումների մոտակա և հեռակա կողմնակի ազդեցությունների և հետևանքների` ծանր բարդությունների և մահվան դեպքերի մասին տեղեկատվություն հավաքագրելու, վերլուծելու և արդյունքները պարբերաբար հրապարակելու նպատակով:

Նկատի ունենալով այն, որ կասկածներ ունենք, որ այդ տվյալները կարող են թաքցվել կամ չհավաքագրվել իրավասու պաշտոնատար անձանց կողմից, փորձում ենք ինքներս կազմակերպել՝ ելնելով հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունից:

Խնդրում ենք բոլոր Քովիդ պատվաստում ստացած մարդկանց կամ նրանց հարազատներին նման դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցել փաստահավաք խմբին [email protected] էլեկտրոնային հասցեին գրելու կամ (+374 10) 440333 հեռախոսահամարին զանգելու միջոցով:

Վերլուծության արդյունքում կտրամադրվի նաև խորհրդատվություն առողջությանը հասցված վնասի փոխհատուցման և մահվան փաստերի առնչությամբ դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ:

«Ազատ կամք» նախաձեռնություն