Անգելա Մերկելն անտեսել է Բայդենի առաջին զանգը

ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Ջո Բայդենն առաջինը զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ դա պետք է դառնար տրանսատլանտյան կայունությանը վերադառնալու խորհրդանիշ։ Այս մասին գրում է «Ռադիոսպուտնիկը»։

Ըստ տեղեկությունների՝ Մերկելն անտեսել է զանգն ու հեռացել քաղաքից։

Արդյունքում նախագահի պաշտոնում առաջին հեռախոսազանգի ընթացքում Բայդենը շփվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Բայդենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին։