Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին (տեսանյութ)

Վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ, Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին, հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեահաշիջման աշխատանքներին: Այս մասին գրել է Pars Today-ը՝ կից ներկայացնելով տեսանյութ։