Թուրքական բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Օրինագիծը  ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 16 անդամ՝ կից  զեկույցով, որտեղ թվարկվում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները՝  ներառյալ ապօրինի զինամթերքի և քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը  խաղաղ բնակչության դեմ:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պահանջում է նաև անցկացնել հետաքննություն՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներն ու քննել թուրքական Բայրաքթարները, որոնք  օգտագործվել են հայ խաղաղ բնակչության թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմում:

Ուսումնասիրության արդյուքով կազմվելու է զեկույց և փորձագետներն ու օրենսդիրները չեն բացառում հստակ պատժամիջոցներ «Բայրաքթարների» դեմ։

Օրինագիծն առաջարկում է նաև ուսումնասիրել վարձկանների ներգրավման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ միջազգային կոնվենցիան, որն, ըստ ամենայնի, խախտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և ինչպես նշվում է փաստաթղթում՝ Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, վարձկան ահաբեկիչներից կազմված խմբավորիւմներ է ներառել ռազմական գործողություններում:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից