Թուրքիան լրացուցիչ զորքեր կուղարկի Սիրիա՝ Էրդողանի և Պուտինի հանդիպմանն ընդառաջ

Թուրքիան ծրագրում է ավելի քան 1000 զինվորականի ուղարկել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջան՝ Իդլիբ նահանգում վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին, Անկարան այսպիսով ցանկանում է կանխել սիրիացի փախստականների հոսքը, որն, ըստ թուրքական կողմի, մեծացել է վերջին ամիսներին:

Գործակալությունն ընդգծում է, որ  լրացուցիչ ուժերն Իդլիբ են ուղարկվում Թուրքիայի, ՌԴ և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպմանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 29-ին: