Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ, առաջինը ինձ էին հրավիրել

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը գրում է

«Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»… անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:

Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես այդ մասին երբեք չեմ մոռանում…»։