Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (տեսանյութ)

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա:  Քաղաքապետարանի տեղեկացմամբ, հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել:

Նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք: