Red Wings ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից դեպի Երևան

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթներ իրականացնել նաև Դոնի Ռոստով – Երևան – Դոնի Ռոստով, Կրասնոդար – Երևան – Կրասնոդար և Սամարա – Երևան – Սամարա երթուղիներով, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով – Երևան – Դոնի Ռոստով երթուղով չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար – Երևան – Կրասնոդար չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա – Երևան – Սամարա երթուղով չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: