Հայկոյի վիճակն այս պահին կայուն է․ հուսանք՝ կհաղթահարի․․․

«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների  հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը https://www.facebook.com/100008501146123/videos/545331936550097/  ։

Հայկոյի կինը՝ Անահիտ Սիմոնյանը գրել է

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված Քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ», – գրել է Անահիտ Սիմոնյանը: