Բաքվում թալիշական հարցը զգայուն խնդիր է դարձել

Վերջին օրերին ադրբեջանական խոսույթում սրված և առաջնային տեղ զբաղեցրած թալիշական թեման, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Բաքվի բռնապետի, այսպես կոչված, բազմամշակությանության քաղաքականության հարցերով պատասխանատու «երևելի» դեմքերից մեկը թեև չակերտներում, բայց փաստացիորեն առաջին անգամ արձանագրեց թալիշական հիմնախնդրի առկայությունն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում։

Հասկանալով, որ թալիշական հարցը զգայուն խնդիր է դարձել, այժմ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձ է կատարելու այն լռեցնել «համաադրբեջանականության» շրջանակներում իբր լուծումներ փնտրելու կեղծ խոստումներով։

Զարգացումներն այս հարթության մեջ չափազանց հետաքրքիր են, ուստի կարող եք թեմայի շուրջ թարմացումներին հետևել Artyom Tonoyan -ի էջում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից