Նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնքներ:

ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:

ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։  «Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը կլինեն միավորված, մեկը Երևանն է դրանցից՝ առանձին, 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Տերտերյանը: