Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի համար «անվերջ պատերազմների դարաշրջանի» ավարտը

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը վերջերս զորքերը դուրս բերեց Աֆղանստանից, ավարտեց անվերջ պատերազմի դարաշրջանը: Այս մասին հայտարարել է Ջո Բայդենը: Գրում է tvzvezda.ru-ն:

«ԱՄՆ-ը, դուրս գալով Աֆղանստանից, ավարտեց անվերջ պատերազմների դարաշրջանը և սկսեց անխոնջ դիվանագիտության դարաշրջանը», – ասել է Ջո Բայդենը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ այժմ ԱՄՆ-ն ապավինելու է իր արտաքին քաղաքականության բազմակողմ ինստիտուտներին: Բայդենը նաև կոչ է արել աշխարհի երկրներին միասին աշխատել:

«Չկասկածեք, ԱՄՆ-ը կպաշտպանի իրեն: Մենք պատրաստ ենք ուժ կիրառել, բայց յուրաքանչյուր առաքելություն պետք է լինի հստակ և հասանելի», – հավելել է նախագահը:

Ավելի վաղ ՇՀԿ-ի գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը համեմատել էր փախուստի հետ: Պետության ղեկավարը կոչ է արել Շանհայի կազմակերպության ներուժն օգտագործել Քաբուլում խաղաղության գործընթացը հեշտացնելու համար: