Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Այս մասին  տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

Պատգամավորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Նշենք, որ հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար: