Թուրքից հանդիպում մուրացողը բարոյական իրավունք չունի խոսել անկախության մասին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Անկախությունը ազգի համար գերագույն արժեք է: Բայց մեզանից խլել են այդ արժեքը, ոտնատակ են տվել հայի արժանապատվությունը ու հանուն այդ արժեքի պայքարի ելած մեր հերոս տղաների նահատակությունը որակել՝ հանուն ոչնչի:

Իսկ մենք դեռ հանդուրժում ենք մեզ անկախությունից զրկած իշխանական խունտային, որ ստորաքարշորեն ծնկել է թուրքի առաջ ու Հայ ազգի ամենաթանկը՝ մեր հայրենիքը ծախելու գնով խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին:

Դրա համար պատվիրված գունագեղ շոու է սարքում, որ իր թուրք տերերին ապացուցի, թե հայ ազգը ամեն ինչ մոռացել է ու համակերպվել իր դաժան պարտության հետ, թե պատրաստ է իր որդիներին մորթած թուրքի հետ հաշտվել ու գլխիկոր կատարել թուրքի նախապայմանները։

Մանրամասները՝ տեսանյութում