Նրանք իրենց կյանքը տվեցին, որ աշխարհի յուրաքանչյուր հայ իմանա, որ կա Հայրենիք

Սա ԻՐԵՆՑ տոնն է:

Իրենց տոնը, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ ապրենք ՄԵՆՔ, մեր երեխաներն ու երկիրը:

Նրանք իրենց կյանքը տվեցին, որ աշխարհի յուրաքանչյուր հայ իմանա, որ մեր մոլորակում մեզանից յուրաքանչյուրի համար կա Հայրենիք:

Այսօր փորձում են մեզ զրպարտել և խլել ընկած հերոսների երազանքը, պայքարը, կյանքը և մահը՝ ամեն սրբազան բանի ոչնչացումը անվանելով «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, որն իրականում կործանման վտանգ է առաջացնում ազգի, երկրի, մեր ապագայի և անցյալի համար:

Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն գին են սահմանել թուրք բարբարոսների և մարդասպանների հետ այս երևակայական «խաղաղության» համար:

Սա միայն մեր Հիշողությունը, Պատիվն ու Արժանապատվությունը չէ, սա մեր Հայրենիքն է, որը պատառ-պատառ վճարվում է թշնամուն երևակայական «խաղաղության» դիմաց…

Պետք է հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր կռվել են, իրականում մեզ խաղաղություն են բերել, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ խաղաղությունը կարելի է փոխանակել Հայրենիքի հետ, մեզ պատերազմ են բերում:

Մենք պետք է ընդունենք հետևյալը․ խաղաղության միակ գինը ազգի անսասան պատրաստակամությունն է `ամեն կերպ պայքարել և պաշտպանել իր ԱՊՐԵԼՈՒ իրավունքը:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից